ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքը՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ղուլյանը։

«Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:
Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ:

Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Ղուլյանը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար էր նշանակվել Ալեն Սիմոնյանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի կարգադրությամբ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30