«Հայերին հանգստացնելու» հերթական փորձն է․ Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորելի հայտարարությունը «կեղծ» է որակել

Ցավոք, այս պատասխանը ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից «հայերին հանգստացնելու» հերթական փորձն է, ինչպես նաև առաջ քաշել այնպիսի պնդումներ, որոնք չունեն ոչ բարոյական, ոչ փաստացի հիմնավորում, մենք մերժում ենք այս կեղծ ու սադրիչ հայտարարությունները։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԱԳՆ-ն այսպես է արձագանքել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։

Ավելի վաղ, Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել ԼՂ հայերի իրավունքները, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքը։

«Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո, որպես մարդասիրական ժեստ և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ազատ է արձակել և հայրենադարձել ավելի քան 200 ռազմագերիների կարգավիճակ ունեցող կամ կալանավորված համարվող հայերի,-ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով, Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ վարվել են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների պահանջներին համապատասխան և չեն ենթարկվել խոշտանգումների, չարաշահումների կամ անմարդկային վերաբերմունքի։

«Անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանցից յուրաքանչյուրը ստացել է բժշկական օգնություն և հետազոտություն, և ԿԽՄԿ-ն պարբերաբար հանդիպումներ է ունեցել այդ անձանց հետ և կապեր հաստատել նրանց ընտանիքների հետ»,-ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30