Հեծանիվը վայելք է. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել 3-րդ հեծանվային զբոսանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան կրկին հեծանիվ է վարել քաղաքացիների հետ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով տեսանյութ:

«Այսօր տեղի ունեցավ մեր 3-րդ հեծանվային զբոսանքը Երևանում. 21.7 կիլոմետր: Հեծանիվը կյանք է, հեծանիվը վայելք է, հեծանիվը առաջընթաց է. կեցցե՛ հեծանիվը։

Հ.Գ. Մեր հեծանվային ակումբին միանալ ցանկացողները իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը և իրենց լուսանկարը իրենց հեծանիվի հետ կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեով:

Ակումբի գործող կանոններն են. 0 քաղաքականություն, առավոտյան (շատ) վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն: Այս փուլում ակումբի որոշմամբ հեծանվային զբոսանքի նվազագույն տարածությունը 20 կիլոմետր է», — գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031