Զելենսկու գրասենյակի ղեկավարը՝ Պուտինի առաջարկի մասին

Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինան իր «խաղաղության ծրագիրը» Մոսկվային ներկայացնելու հնարավորություն է փնտրում, բայց անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն լինի: Ուկրաինացի պաշտոնյայի ելույթի տեսանյութը հրապարակել է «24-րդ ալիքը»։

Նախօրեին Պուտինը բանակցությունների նոր նախաձեռնություն է ներկայացրել և կրկին հայտարարել, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել թեկուզ վաղը:

Երմակն ասել է, որ Կիևը կարող է խաղաղության իր ծրագիրը ներկայացնել Ուկրաինայի հարցով երկրորդ գագաթնաժողովում:

Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ գագաթնաժողով է անցկացվելու: Երկրի Դաշնային խորհուրդը հայտնել է, որ միջոցառմանը կմասնակցեն 100 պատվիրակություններ, այդ թվում՝ 57 պետությունների ղեկավարներ: Չինաստանը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ այնտեղ չեն լինելու Ռուսաստանի ներկայացուցիչները:

Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30