Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները

Ինչպես գաղտագողի, բոլորիցս թաքուն այս մարդիկ գնացին Տավուշ և միակողմանի զիջումների և զորքերի հետքաշման գործընթացը սկսեցին, այդպես էլ մեկ ամսվա ընթացքում արդեն ԱԳ նախարարը դրա անոնսն արեց, պատրաստ են Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու. ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Հանրապետության հրապարակում:

Նա նշել է, որ դա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ միակողմանի զիջումների փաստաթուղթ:

«Ադրբեջանի պահանջները վերջ չունեն և Հայաստանը ներկայացնողները պատրաստ են բոլորը բավարարել, միայն թե կարողանան իրենց աթոռը պահել, բայց մենք չենք կարող սա հանդուրժել, չենք կարող անընդհատ նվաստացած և տագնապներով ապրել, պետք է փոխենք այս իրավիճակը և կարող ենք, ունենք այդ ներուժը»,-ասել է նա:

Սրբազանը նշել է, որ հասկանում են՝ չեն կարող պարզապես հույս ունենալ, որ իշխանությունները կհասկանան, կգիտակցեն պետականակործան ընթացքն ու կհեռանան:

«Այս պահին մենք պետք է միասին որոշում ընդունենք, կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած՝ ընդամենը 4 օր, 96 ժամ առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի, առանց երկար քնելու, լինենք փողոցում՝ մեր կամքը պարտադրելու»,-ասել է Սրբազանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշել է.

«1․ Մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հունիսի 11-ին, ժամը 16․30-ին նախաձեռնում են խորհրդարանի նիստ՝ Կառավարության հրաժարականի ու նոր Կառավարություն ձևավորելու օրակարգով։

2․ Հունիսի 10-ին ԱԺ Խորհուրդը պարտավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացնել։

3․ Համաժողովրդական պահանջի հիման վրա, խորհրդարանն արտահերթ նիստով հավանություն է տալիս Կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու որոշմանը»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031