Ժամը 08։20-ի դրությամբ պայթյունի վայրում բաց կրակ չկա․ իրականացվում են հովացման աշխատանքներ

Ժամը 08։20-ի դրությամբ պայթյունի վայրում բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ։

Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նախնական տվյալներով զոհեր չկան։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է:

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Կ․Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։

Հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։

Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։

Մեկ քաղաքացի դուրս է գրվել։

Բժիշկների գնահատմամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031