Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվն այս պահի դրությամբ 7-ն է․ նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվն ավելացել է ևս 2-ով՝ դառնալով 7։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։ Նրանցից մեկն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ 911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Խոսնակը նաև նշել է՝ ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, և հենց այս պահին էլ կա պայթյունի վտանգ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031