Արևմուտքը կարող է Վրաստանում մայդան կազմակերպել. Գալուզին

«Արևմուտքն աշնանը կարող է Վրաստանում մայդան կազմակերպել», — պետական ТАСС գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք տեսնում ենք արևմտյան պետությունների ներկայացուցիչների փորձերը՝ լարել իրադրությունը Վրաստանում հոկտեմբերին կայանալիք ընտրությունների համատեքստում», — նշել է Գալուզինը՝ հավելելով, թե չի բացառվում, որ նպատակը «իշխանափոխության մայդանային սցենարի իրականացումն ու Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելն է»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031