Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ստորագրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Այսօր ես ստորագրել եմ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Այս օրենքի նպատակն է ամրապնդել Վրաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերը արտաքին միջամտությունների նկատմամբ», — ասել է Պապուաշվիլին ճեպազրույցի ժամանակ։

Այդպիսով, այդ օրենքն ուժի մեջ է մտել։

Այժմ Վրաստանի արդարադատության նախարարությունը և Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունը պետք է 60 օրվա ընթացքում ստեղծեն «օտարերկրյա շահերի» համար գործող կազմակերպությունների ցանկը։ Ռեեստրի գործարկումից հետո դրանում գրանցումը պարտադիր կդառնա բոլոր ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների համար, որոնք եկամուտների ավելի քան 20% — ը ստանում են այլ պետություններից:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031