Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

Երկարատև հիվանդությունից հետո մայիսի 30-ի գիշերը մահացել է թատրոնի և կինոյի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Զավորոտնյուկը։

Այս մասին հաղորդագրություն է հայտնվել սոցցանցերի նրա էջերում։

Դերասանուհու մահվան մասին տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել է նրա ռեժիսոր Ստանիսլավ Խրիստովը։

«Սիրելի՛ բարեկամներ: Անհնար է ըմբռնել և շատ դժվար է ճիշտ բառեր գտնել: Այս գիշեր երկար ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ մեր Նաստյան։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզանից յուրաքանչյուրին, ով անկեղծորեն բարին մաղթեց, աղոթեց առողջության համար և հավատաց։ Նաստյան միշտ զգացել և իսկապես գնահատել է ձեր աջակցությունը»,- ասվում է դերասանուհու VKontakte-ի էջում թողնված գրառման մեջ:

Դերասանուհու հրաժեշտի վայրն ու ժամը հայտնի կդառնա մայիսի 30-ի երեկոյան։

Անաստասիա Զավորոտնյուկը մի քանի տարի պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ 2019 թվականի օգոստոսից նա դադարել էր մասնակցել թատերական ներկայացումներին։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում հայտնվեցին դերասանուհու հիվանդության մասին առաջին հաղորդումները։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նրա հարազատները ավելի ուշ հաստատել էին, որ Զավորոտնյուկը բուժվում էր գլիոբլաստոմայի դեմ՝ գլխուղեղի ուռուցքի ամենատարածված և ամենաագրեսիվ ձևից։

Ինչպես հայտնում է Shot հեռագրային ալիքը, 2023 թվականի վերջին դերասանուհին թանկարժեք բուժման կուրս էր անցել, սակայն 2024 թվականի մայիսի կեսերին նրա վիճակը կտրուկ վատացել էր։

Անաստասիա Զավորոտնյուկի ամենամեծ ժողովրդականությունը բերեց «Իմ գեղեցիկ դայակը» (2004-2006) շարքը: Դերասանուհին խաղացել է նաև «Ապոկալիպսիսի ծածկագիրը», «Շեքսպիրը երբեք չի երազել», «Ժառանգը» և այլ ֆիլմերում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031