Անհնազանդության ակցիաների մասնակիցը արցունքաբեր գազ է փչել ոստիկանության ծառայողների վրա. նա ձերբակալվել է

2024թ. մայիսի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ընթացքում դրա մասնակիցներից մեկը իրենց նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ՝ խոչընդոտելով իրենց ծառայողական գործունեությանը:

Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, վերջինիս մոտ հայտնաբերվել է «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոն:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ քաղաքացու ինքնությունը, ով Երևան քաղաքի 54-ամյա բնակիչ է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածի հիմքով նշված անձը ձերբակալվել է։

Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30