Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է ավելի քան 200 բերման ենթարկվածի մասին

Երևանում իրականացվող ակցիաների վայրերից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 226 քաղաքացի:

Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով ախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Ըստ ՆԳՆ-ի՝ Երևանում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան:

Հիշեցնենք՝ հոգևոր ծառայությունից հրաժարված և իրեն վարչապետի թեկնածու հռչակած Վազգեն Գալստանյանի հորդորով Երևանի մի շարք հատվածներում մեկնարկել են անհնազանդության գործողություններ, որոնց մասնակցում է նաև ինքը Գալստանյանը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031