Բողոքի ակցիայի մասնակիցները Երևանում փողոցներ են փակում

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու աջակիցները փակել են կենտրոնում մի քանի փողոց: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները մի խումբ քաղաքացիների հետ փակել էին Խանջյան փողոցը: Տեղում նաև ոստիկաններ կան, որոնք փորձում են բացել ճանապարհը:

Ակցիայի մասնակիցները մեքենաներով փակել են նաև Աբովյան փողոցը:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, երեկ հանրահավաքին հայտարարեց արևելագետ Գուրգեն Մելիքյանը։

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031