Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են 2025-2027 թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի քննարկումները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ներկայացվել են մանրամասներ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններով 2025-2027 թվականների ծախսերի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերին և ընդհանուր հարկաբյուջետային շրջանակին:

Ըստ աղբյուրի՝ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ վերոնշյալ թեմաների շուրջ:

Նշվում է, որ վարչապետը պատասխանատու գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930