Անգամ 40 օր պետք չեղավ, որ դիմակները պատռվի․ Չախոյանը՝ Սրբազանի պայքարի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Ում կամ ինչի դեմ է պայքարում սքեմով Վազգենը, եթե սահմանազատման արդյունքում 25 հեկտար հողեր են վերադարձվում Կիրանց գյուղին, որոնք 33 տարի Կիրանցի համար անհասանելի են եղել։

Կարծեմ պայքարը սկսել էր այսպես կոչված միակողմանի զիջումների ու սահմանազատման պրոցեսի դեմ, բայց դրա մասին հիմա մոռացել են, խոսք անգամ չկա։

ՀԳ․ Անգամ 40 օր պետք չեղավ, որ դիմակները պատռվի»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30