Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում անցկացրած բանակցությունները:

«Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին և 11-ին, 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված համաձայնությունը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով քննարկումները շարունակելու նրանց ջանքերը»,- նշված է Բելգիայի ԱԳՆ-ի «X»-ի միկրոբլոգում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031