Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերով տարածվող լուրերին, թե ոստիկաններն Աբովյանում փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան հասնել Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։

«Այդ ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է Երևան եկող երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթի այդ հատվածով անցնելուց հետո ճանապարհը բացվել է։ Ներկա պահին դադարեցված է միայն Հանրապետության հրապարակի երթևեկությունը՝ հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- տեղեկացրեց Սարգսյանը՝ նշելով, որ հանրապետությունում այլ փակ ճանապարհներ չկան։

«Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031