«Ես որիևիցե բան չեմ բացառում, ես ասում եմ՝ երբ որ քաղաքական առաջարկ կլինի, քաղաքական գործընթաց կլինի, որովհետև ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է: Մենք կրոնեապետություն ե՞նք, ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը»:
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրոգրողների հետ զրույցում ասազ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Բագրատ սրբազանի շարժումը կարո՞ղ է համաժողովրդական ընդվզման հանգեցնել:
«Քաղաքացին պետք է առաջարկ ունենա, երբ որ ինչ-որ մեկն ասում է ես սրան դեմ եմ, ինքը պետք է առաջարկ ունենա՝ ո՞րն է այդ առաջարկը»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե իշխանությունները պատրաստվում են ընդունել Բագրատ սրբազանին, Սիմոնյանն արձագանքեց. «Հարգելիս, էս ի՞նչ եք հարցնում, ինչ է նշանկում պատրաստ եք ընդունել: Ինձ որևիցե մեկն նման առաջարկ չի արել, ես ընդունելության ժամ ունեմ, բոլոր քաղաքացիներին էլ ընդունում եմ»:
Սիմոնյանը նշեց՝ միակողմանի զիջում չկա, սահմանն են գծում:
«Մենք միջազգային նորմերին համապատասխան ենք անում, ո՞րն է այն միջազգային նորմը, որն ըստ իրենց խախտված է: Ես ուզում եմ ասել, քանի անգամ կարելի է նույն տրամաբանությամբ այն ինչ որ մենք արել ենք նույն ձևի տարբեր դերակատարներով կրկնել ու փորձել նույն բանն անել, հասկացանք նոր բան մտածեք: Մեկա վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանին բանանի Միհրանին, Վանեցյան Արթուրին բերելու են ցույց տան ասեն՝ էս են էս մարդիկ: Նույն դերակատարները գնում են ուրիշ դեմքով գալիս են, հլը մի հատ եկեք սենց փորձենք, եկեք հույզերի հետ խաղաղնք»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե կարծում ե՞ք Բագրատ սրբազանի ետևում ձեր մատնանշած անձինք են, արձագանքեց. «Լո՞ւրջ եք հարցնում, ո՞ր լրատվամիջոցից եք: «Ազատություն»-ից ե՞ք, հասկանում եմ ձեր հարցը, ինձ հետաքրքիրա ձեր հետևում որ ուժերն են կանգնած: Ես չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, որովհետև ակնհայտ հարցերին չեմ պատասխանում»: