2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

2023 թվականին Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ՝ 48,4 տոկոսով նվազել են:

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ 2023-ին արձանագրվել է 2358 դեպք, իսկ 2022-ին՝ 4570: Դեպքերից 803-ը կամ 33,5 տոկոսը եղել են պատահարներ:

«1555-ը կամ 66 տոկոսը ենթադրյալ հանցագործության դեպքեր են, որոնք նախաքննության փուլում են, այդ թվում՝ այս դեպքերից 847-ը զինվորական հանցագործություններ են, 708-ը՝ այլ բնույթի հանցագործություններ»,- մանրամասնել է դատախազը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031