Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն 2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի B և C դիվիզիոնի տարբեր տարիքային առաջնությունների հանդիպումները:

Այս մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության հանդիպումների սպասարկող մրցավարների թվում է Թամարա Հարությունյանը։ Նա նաև ընդգրկվել է կանանց Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունների մրցավարական կազմում։ Իսկ Դավիթ Կիխյանը կսպասարկի Մ18 տարեկանների C դիվիզիոնի և Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները։

Նշենք, որ առաջնությունները կկայանան հունիս-հուլիս ամիսներին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031