Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ

Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող՝ 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։

«Արմենպրես»-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։

Նշենք, որ Տովուշի մարզի սահմանամերձ գյուղերի որոշ բնակիչներ և Երևանից ժամանած հասարակական գործիչներ ու ակտիվիստներ փորձել էին խոչընդոտել այսօր նախատեսված ականզերծման աշխատանքները:

Իրավապահները բնակիչներին կոչ էին արել, հորդորել հեռանալ ականապատ տարածքներից՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար, ինչն էլ պարբերաբար լարվածություն էր առաջացրել իրավապահների և քաղաքացիների միջև: Հավաքվածները պնդել էին, թե եկեղեցին մնալու է Ադրբեջանի տարածքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ, որում ընդգրկված են նաև վարչական ղեկավարներ և բնակիչներ Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս և Բերքաբեր բնակավայրերից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30