Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունությունը և անվտանգության մակարդակի բարձրացումը. Վարդանյան

«Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունությունը և անվտանգության մակարդակի բարձրացումը»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Տավուշում սկսված սահմանազատման գործընթացին։

«Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց հատկապես վտանգավոր են այն դրվագները, երբ, օրինակ, որոշ ուժեր փորձում են միջամտելու արդյունքում վիժեցնել գործընթացը»,- նկատեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե տավուշցիներն էլ են ընդվզում, ասում, որ ադրբեջանցիները մոտեցել են իրենց տներին, Վարդանյանն արձագանքեց. «Եթե ինչ-որ մեկը չի եղել Նախիջևանի սահմանին, ապա ասեմ՝ այնպես չէ, որ Երևանից Ադրբեջանը շատ հեռու է: Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք, մենք պետք է ելնենք այն սկզբունքից, որ պետք է ունենանք հստակ և իրավականորեն հիմնավորված փոխընդունելի սահմանազատված սահման՝ հիմք ընդունելով այն վարչական սահմանները, որոնք եղել են ԽՍՀՄ փլուզման օրը։ Եթե ինձ ցույց տաք Ալամաթիի հռչակագրի շրջանակում ՀՀ ինքնիշխանության ներքո գտնված որևէ տարածք, որը ՀՀ-ն Տավուշում զիջում է հիմա, ապա դուք կարող եք իրավացի դուրս գալ, բայց նման քարտեզ չեք կարող ցույց տալ։ Շատ հստակ եմ ասում՝ սա գիծն է, այս գծից այս կողմ իմն է, այս գծից այն կողմ իմը չէ, և որևիցե քննարկում այստեղ չի կարող լինել»:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031