ԵՄ-ն դիտարկում է աջակցել ՀՀ զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. ԵՄ դեսպան. (տեսանյութ)

Երբևիցե այսքան դինամիկ գործընթաց չի եղել երկկողմ՝ ԵՄ և Հայաստան երկխոսության համար, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար․ այս մասին Ազգային ժողովում հրավիրված «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով լսումերին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է իր աշխատանքը Սյունիքում։

«Մեր անդամ պետությունների հետ միասին մենք 120 մլն եվրոյից ավելի գումար ենք մոբիլիզացրել 35-ից ավելի ծրագրի շուրջ Սյունիքում»,- ասաց նա։

Մարագոսի խոսքով՝ Հայաստանում շատերը կենտրոնացած են անվտանգային խնդիրների շուրջ, նա ասաց, որ այս ոլորտում կա համագործակցության առաջխաղացում։

«ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից, էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները․ սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։ ԵՄ-ն շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին՝ ներառյալ այն հանդիպումները որ կազմակերպվել են Եվրախորհդի նախագահի կողմից»,- ընդգծեց Մարագոսը

նա նշեց, որ վստահ է՝ շատ հստակ արդյունքների կհասնենք միասին․ «ԵՄ-Հայաստան համագործակցությունը շատ կարևոր է օրենքի գերակայության համար․ մենք նաև պատրաստվում ենք վաղը Բրյուսելում Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել, որը կխորացնի համագործակցությունը քրեական գործերի շրջանակներում և կապահովվի բարձր ստանդարտներ անձնական տվյալների պաշտպանության դատական անկախության և օրենքի գերակայության համար»,- տեղեկացրեց նա:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930