Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։

Այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։

Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը:

«Ոչ մի կարևոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը պահանջում էր թիմային աշխատանք և հաստատակամություն: Մենք շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին ճիշտ վարվելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ այս հաջողությամբ կարող են հպարտանալ բոլոր բնակիչները և շահագրգիռ կողմերը, քանի որ արդյունքներն արտացոլում են արդարությունն ու ներառականությունը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30