250 հատ 18 մետրանոց ավտոբուսներով ամբողջովին փակում ենք տրանսպորտային ցանցի պահանջարկը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների պայմանագրերը կնքման փուլում են։ Նրա խոսքով, դրանք Երևանի տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան:

«Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև 2025թ. լրանում է HIGER մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը»,- ասել է Տիգրան Ավինյանը։ Նրա գնահատմամբ, այդ ավտոբուսները լավ են ծառայել Երևանին, սակայն արդեն բարոյապես մաշված են. «Երևի պարկի կեսը էլ չկա»։

Ըստ քաղաքապետի՝ մասնավոր գծերի ընդհանուր շարժակազմը ևս հին է, դրանք էլ ունեն փոխարինման կարիք:

Քաղաքապետի խոսքով, 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներով բավարարում են տրանսպորտային ցանցի պահանջարկը. «Այս տարի նախատեսվում է նոր ավտոբուսային գծերի սահմանում, և դրանք վերաբերելու են մի քանի նոր կարևոր ուղղություններին։ Նաև ուզում եմ շեշտել, որ ավտոբուսային գծերի հայտնվելը Երևանում մարդկանց տեղաշարժի ժամանակը էականորեն կրճատելու է։ Սա ապացուցված փաստ է։ Իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց ովքեր օգտվելու են հանրային տրանսպորտից, նրանք էականորեն կարճ ժամկետում են Ա կետից Բ կետ տեղաշարժվելու»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930