Իսրայելի վարչապետը վիրահատության է ենթարկվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճողվածքի հեռացման վիրահատությունը հաջող է անցել, հաղորդում է Իսրայելի վարչապետի աշխատակազմը։

«Վիրահատությունը հաջող է անցել։ Կառավարության ղեկավարը լավ է զգում իրեն և տեղափոխվել է ապաքինման սենյակ», — ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Նեթանյահուն «լավ մարզավիճակում է և սկսում է վերականգնվել»։

Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը հայտարարել էր, որ Նեթանյահուն կիրակի օրը վիրահատվելու է՝ նշելով, որ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի փոխվարչապետ և արդարադատության նախարար Յարիվ Լևինը։

Գրասենյակի տվյալներով՝ մարտի 30-ին հերթական հետազոտության ժամանակ Նեթանյահուի մոտ ճողվածք է հայտնաբերվել։ Վիրահատությունից առաջ Նեթանյահուն ասել է, որ մտադիր է «շատ շուտով» վերադառնալ աշխատանքի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30