«Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ղեկավարից շորթման եղանակով փորձել են խոշոր չափի գումար ստանալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 27-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 26-ի՝ ժամը 22։00-ից մինչև մարտի 27-ի՝ ժամը 09։20-ն ընկած ժամանակահատվածում Գյուրջյան փողոցի շենքերից մեկի բնակչից գողացել են շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 1 մլն 500 հազար դրամի վնաս:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում նույն շենքի բնակիչ 39-ամյա Աղավնի Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իրենից փորձել են գումար շորթել, նա հայտնել է որ ինքը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ղեկավար։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031