Դատախազությունը պահանջում է պետականացնել Գրողների, Նկարիչների միության շենքերը

Գրողների միությունում օրերս իմացել են, որ իրենց շենքը պետականացվելու է։ Այդ մասին ծանուցում ստացել են նաև Նկարիչների միությունում։ Այս տարի լրանում է Գրողների միության 90-ամյակը․ ասում են՝ ամեն նվերի սպասում էին՝ բացի սրանից։ Պարզվում է՝ Հայաստանի դատախազությունն է դատական հայց ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ և հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001 թվականի օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և որպես անվավերության հետևանք՝ վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Դատախազությունը դատարանում փորձելու է պնդել, որ Կադաստրի կոմիտեի նախորդ ղեկավարներն անօրինական եղանակով են Գրողների միության շենքն օտարել։ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ շեշտում է՝ Գրողների միության շենքի կառուցման, պահպանման համար միության անդամներն անմիջական ներդրումներ են ունեցել, և մեծ է հավանականությունը, որ պետականացման դեպքում շենքն իրենց ձեռքից կվերցնեն։

«Մեր ամեն գրողի տպագրած գրքերից տոկոսներ են պահվել և փոխանցվել գրական ֆոնդին։ Այս շենքի մի մասը մեր գումարներով է կառուցվել»,- ասում է նա։

Նկարիչների միությունում ևս անակնկալի են եկել նամակ-գրությունից և անհանգստացել։ Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշում է՝ մտահոգված նկարիչների հարցերին ինքն այս պահին պատասխաններ չունի։ «Պետք է հանդիպենք պատկան մարմիններին, որպեսզի պարզաբանումներ ստանանք, դրանից հետո կկարողանանք միության անդամներին տեղեկացնել, թե ինչ է կատարվում և ինչի մասին է այս գործը։ Կանոնադրությամբ գույքը պատկանում է հենց միության անդամներին»,- նշում է նա։

Սաֆարյանը շեշտում է՝ շենքի բարեկարգմանը, միության ներսում բարեփոխումներին ուղղված մի շարք ներդրումներ արել են սեփական ուժերով։ Նա հույս է հայտնում, որ միությունը կշարունակի գործել նույն շենքում։

Աղբյուր՝ factor.am

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930