Skip to main content

«Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը լուծված է. Ալեն Սիմոնյան

«Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը լուծված է, Երևանն ու Մոսկվան այդ հարցն այլևս չեն քննարկում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է, չեմ կարծում, որ այստեղ քննարկում կա։ Փորձ է արվում, այս գործընթացը ներկայացնել իբրև միջպետական պայմանագրի խախտում։ Սա եղել է միջգերատեսչական համաձայնություն, որի նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ սահմանապահներին, թեթևացնել նրանց բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։ Մենք տեղեկացրել ենք՝ շնորհակալ ենք, օգնեցիք, բայց հիմա այդ օգնության կարիքը չունենք», — հավելեց Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930