ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ահազանգում է՝ Հայաստանի նախագահի պաշտոնական էջից հանել են «Արցախի Հանրապետություն» բաժինը։

«Ադրբեջանի հերթական պահանջը

ՀՀ պետական կառավարման մարմիններից սկսում են անհետանալ Արցախի մասին հիշատակումները։ Մամուլում արդեն գրվել է, որ կայքի «թարմացման» պատճառով արտգործնախարարության պաշտոնական կայքից հեռացվել է (ասում են՝ ժամանակավորապես) Արցախի բաժինը։ Արցախյան հերոսամարտի բաժինը, նույն պատճառաբանությամբ, չկա նաև պաշտպանության նախարարության կայքում․․․

Արցախի բաժինը հեռացվել է նաև նախագահի (այո, այո Հայաստանում նման պաշտոն ու այդ պաշտոնը զբաղեցնող մարդ էլ կա) կայքից։ Պարզվում է, նախագահի կայքի բովանդակությունն էլ են որոշել «լրամշակել» և, չեն զլացել սկսել հենց Արցախից։

Մոտս այն հստակ համոզմունքն է ձևավորվել, որ այս իշխանություններին «լրամշակելացավով» վարակել են ադրբեջանցիները։ Տեսնենք ե՞րբ կբուժվեն»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031