Գևորգ Պապոյանը այցելել է Քարաձոր համայնքում գործող անասնապահական տնտեսություն, ծանոթացել խնդիրներին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 23-ին այցելել են ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում գործող «Հակոբ Կարապետյան» ԱՁ-ի անասնապահական տնտեսություն։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը։

Պաշտոնյաները շրջել են ընկերության տարածքում, ծանոթացել կենդանիների խնամքի և կերակրման պայմաններին։ Յուրաքանչյուր տարի տնտեսությունը տարածաշրջանի գյուղերի տնտեսավարողներից մթերում է տարբեր սեռահասակային խմբի պատկանող կենդանիներ և ընկերության սպանդանոցում իրականացնում ժամանակակից տեխնոլոգիաներին համպատասխան սպանդ։

Ընկերությունը 2019 թվականին պետական օժանդակության ծրագրի շրջանակներում վերակառուցել և վերազինել է սպանդանոցը՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից պահանջներին։

Այցի ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Տնտեսությունը հիմնվել է 1995 թվականին, հիմնական գործունեությունը խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման և բտման գործընթացն է։ Ընկերությունն ակտիվ համագործակցում է CARD հիմնադրամի հետ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031