Дождь-ի խմբագիրը ներողություն է խնդրել եթերում հայերին ուղղված անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար

Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանումներ ներկայացնելով ուղիղ եթերում հեռուստադիտողի հնչեցրած այն մտքի վերաբերյալ, թե իբր Ռուսաստանում ահաբեկչության մեջ «հայկական հետք» է եղել:

Дождь-ի երեկվա հատուկ թողարկման համատեքստում ուզում եմ մի կարևոր բան ասել։ Երևի ձեզնից շատերը երեկ եթերում լսել են մի տղամարդու, ով ներկայացել է որպես «Կրոկուսի» ձայնային ինժեներ: Նա նշել է, որ իբր լսել է, որ հարձակվողները «խոսել են հայերեն և հայերենով անպարկեշտ արտահայտություններ արել», ինչպես նաև առանց ապացույցների պնդել է «հայկական հետքի» գոյության մասին:

Եթեր դուրս գալուց առաջ՝ նախնական հարցազրույցի ժամանակ, այդ անձը նման բան չի ասել։ Երբ լսեցինք նման չհիմնավորված մեղադրանքներ, հաղորդավարն ընդգծեց, որ դա անհիմն է։ Մենք այս անձին եթերից հանեցինք և այս հատվածը կտրեցինք եթերից։ Ներողություն եմ խնդրում Дождь-ի եթերում նման չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիխոն Դզյադկոն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031