Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից․ ՄԻՊ-ը՝ ՌԴ ՄԻ հանձնակատարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ․

«Հարգելի Տատյանա Նիկոլայի,

Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից:

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ:

Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասվում է հեռագրում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031