Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես տեղեկատվություն է ստանում «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցող իրադարձությունների և համապատասխան ծառայությունների միջոցով ձեռնարկվող միջոցառումների մասին։ Այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը մշտապես ստանում է հաշվետվություններ բոլոր համապատասխան ծառայություններից, տեղեկատվություն կատարվածի և ձեռնարկվող միջոցների մասին», – հայտնել է Պեսկովը լրագրողներին։
Ըստ նրա՝ ահաբեկչության մասին ՌԴ նախագահը տեղեկացվել է առաջին իսկ րոպեներին։