Ինչո՞ւ «Բալասանյան» դաշինքը հրաժարվեց Գյումրու կառավարումից և ինչո՞ւ են լռում ավագանու անդամները

Ինչպես արդեն հայտնի է՝ «Բալասանյան» դաշինքն այսօր պաշտոնապես հրաժարվեց Գյումրու կառավարումից։ NEWS.am-ի հետ զրույցում դաշինքի մի քանի անդամներ հրաժարվում են մեկնաբանել իրենց՝ մանդատը վայր դնելու որոշումը և անմիջապես անջատում են հեռախոսազանգը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ավագանու անդամների հրաժարականը կապված է «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքները ապօրինի օտարելու ու սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանականում Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամների ու մտերիմների կալանավորումների հետ։ Ըստ աղբյուրի՝ ավագանու անդամներին «վախեցրել ու լռեցրել են», որպեսզի ՔՊ-ի հասցեին որևէ քննադատություն չհնչեցվի, հակառակ դեպքում՝ Սամվել Բալասանյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվելու է կալանքով։

Նշենք, որ ՔՊ-ն, մեր տեղեկություններով, արդեն ունի քաղաքապետի իր թեկնածուն, որը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանն է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930