Պետությունը քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է. վարչապետ

«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է, կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

Ըստ նրա, եթե պետության՝ պետական ու ժողովրդական ընկալումը սա չէ, պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է.

«Հենց նման համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը, որ ՀՀ ավելի քան 1 մլն քաղաքացի բարեկեցության իրենց կենսական կարիքը հոգալու համար, սկսած 90-ականների սկզբից, հեռացել են, արտագաղթել են և արտագաղթում են ՀՀ-ից։ Այստեղ մնացածներից շատերը իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հեռանկարի հետ, և, չկարողանալով կամ զուտ էմոցիոնալ չուզենալով հեռանալ, երբեմն նույնիսկ համակերպվել են, որ մնում են, բայց այստեղ իրենց համար բարեկեցություն չի լինելու»։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930