Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 190 դեպք, որոնցից՝ 1-ը նախկինում կատարված:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության` 16, ֆիզիկական ներգործության` 15, անձնական ունեցվածքի գողության` 12, հոգեկան ներգործության` 10, hամակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության և վարժական հավաքներից խուսափելու՝ 4-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սառը զենքի հայտնաբերման, մարդու առևանգման, ինքիրավչության ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անօրինական միգրացիա կազմակերպելու, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ցուցմունք տալուց հրաժարվելու, ալիմենտ չվճարելու, քրեակատարողական հիմնարկում արգելված իրեր և առարկաներ պահելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ավտոմեքենայի գողության, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծման և պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության, բնակարանային գողության, երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և պոռնկագրական նյութեր տարածելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ավազակության 1 դեպք։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 2 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։