Արտահանումները առանց ոսկու վերարտահանման աճել են 1,4 տոկոսով, տարվա կեսին խոսքը անգամ նվազման մասին էր. Խաչատրյան

Արտահանումները առանց ոսկու վերարտահանման աճել են 1,4 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Տարվա կեսին մենք խոսում էինք տեղական արտադրության ապրանքների արտահանման նվազման մասին: Աճը կասե՞ք ինչով է պայմանավորված: Բացի այդ նոր ներգրավվող արտաքին պարտքի բաշխվածությունն ինչպիսի՞ն է, դրանք լինելու են բյուջետային աջակցության վարկե՞ր, թե՞ թիրախային ծրագրերի իրականացման համար»,- նա հարցով դիմե Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Ի պատասխան ֆինանսների նախարարը միայն ասաց, որ այս պահին չի կարող պատասխանել, թե որտեղից է այդ աճը գրանցվել, ավելի ուշ պատգամավորին կպատասխանի:

«Արտաքին պարտքի բաշխվածության առումով մենք պլանավորում ենք ունենալ մոտ 600 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկեր, 500 մլն դոլարի Եվրոբոնդի թողարկում: Այս ամբողջը ոչ միայն դեֆիցիտը ֆիանսավորելու, այլ նաեւ նախորդ մայր գումարների մարմանն է ուղղված լինելու: Դեֆիցիտի ֆինանսավորման, ֆինանսական կարիքի ֆինանսավորման մասը ամբողջությամբ ներկայացված է բյուջեի ուղերձում»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930