Skip to main content

2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը․ Ալեն Սիմոնյան

2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը։ Այս մասին նշված է Ալեն Սիմոնյանի՝ Սահմանադրության օրվան նվիրված ուղերձում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունը և այն արժեքային հիմքը, որի վրա կառուցվում են ազատությունը, ժողովրդավարությունը, արդարությունն ու իրավունքի գերակայությունը:

Անկախ և ինքնիշխան պետության զարգացման ճանապարհին ուժեղ պետականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետական ինստիտուտները գործում են Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ, իսկ հանրային ու քաղաքական գործընթացների հիմքում դրված են օրինականությունը, փոխադարձ հարգանքը և ժողովրդավարական արժեքների նկատմամբ անշեղ հավատարմությունը:

2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը` օժտելով մեր քաղաքական թիմին այդ հանձնառությունն իրագործելու մանդատով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկեցություն և նոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի»,- նշված է ուղերձում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031