Հայաստանում հուլիսի 5-ին նշում են սահմանադրության օրը։ 1995 թվականի այդ օրը երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Այն ժամանակվա ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները կեղծված համարեց, սակայն պաշտոնական տվյալներով Սահմանադրությունն ընդունվեց: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:
Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների համաձայն, 2005-ին Սահմանադրությունում փոփոխություններ կատարվեցին, որոնք ուղղված էին խորհրդարանի լիազորությունների ընդլայնմանը:
ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է ոչ միայն որպես Սահմանադրության, այլև պետական խորհրդանիշների օր:






































