Skip to main content

Փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պաշտոնական Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։

«Բանն այն է, որ, բացի Իսրայելին տարբեր ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուց, Էրդողանը Ցեղասպանության փաստը որակել է զրպարտություն։

Մի բան է, որ փաշինյանական իշխանությունը թեման իջեցնում է արտաքին քաղաքական օրակարգից և դրա շուրջ լռություն պահպանում, սակայն իրերի այսպիսի դասավորության պայմաններում հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան մի բան էլ հայերին կմեղադրի տարբեր հանցագործությունների և «պատմական սարսափելի» դրվագների համար։

Ի դեպ, այդ մոտեցումը Թուրքիան տարբեր փուլերում փորձել է կիրառել, սակայն այն ժամանակ, երբ ՀՀ-ն ակտիվ ջանքեր ու գործունեություն էր ծավալում Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ փորձերը խլացվել էին։

Իսկ հիմա, փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031