Skip to main content

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ: Համապատասխան ուղերձ տարածվել է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:

«Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին շնորհավորում են անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը՝ հետագա զարգացման լայն հնարավորություններով։ Մենք անհամբեր սպասում ենք մեր կապերի զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշված է գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31