ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին խոսելը հիմա այնքան էլ հարմար չէ:
«Ես այդ որոշումներին կանդրադառնամ, երբ որ կլինի պատեհ և երբ կլինի ժամանակը։ Հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել»,- ասել է նա համապատասխան հարցի մասին խոսելիս:
Ռուբինյանի խոսքով՝ այժմ միայն ՔՊ վարչությունը որոշել է առաջադրել իր թեկնածությունը, այս պահին կա գործող ԱԺ նախագահ, գործող աշխատակազմ։






































