Skip to main content

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան

«Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մի մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

«Լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնց անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, հետո 5 տարի առաջ: Ասում են, որ ես սովորել եմ Թուրքիայում և իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում:

Նրանք ստում են, ես իմ ուսանողական տարիները սկզբից անցկացրել եմ Հայաստանում ԵՊՀ-ում սովորելու տարիներին, հետո Լոնդոնում, երբ մագիստրատուրա էի ավարտում, հետո Լեհաստանում: Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում»,- նշել է նա:

Ռուբինյանը հավելել է՝ ինքն ընդամենը 2016-2017թթ. մասնակցել է «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի կողմից իրականացվող ծրագրին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031