Հայաստանի պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության գործիք է՝ այն ըմբռնմամբ, որ բարեկեցության բաղադրիչ են ոչ միայն կենցաղային հարմարավետությունը, այլեւ ազատությունը, արդարությունը, օրինականությունը, առողջությունը, արտաքին ու ներքին անվտանգությունը, հագոեցած մշակութային կլյանքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես սա հատուկ ընդգծում են, որովհետեւ չպետք է թույլ տալ, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրեւ ուտելու պրոցեսի քարոզչություն: Հայտնի հանգամանքների բերումով մեզ մոտ ծյրահեղացված դրսեւորումներ կան: Ուտելը, սնվելը բարեկեցության մաս է, բայց բարեկեցությունը պետք չի բաժանել հոգեւոր եւ նյութական բաղադրիչների, որովհետեւ մարդու բարեկեցությունը ամբողջական, համապարչփակ հասկացություն է, որի մեջ մտնում է մարդու մշակութային կյանքին հասանելիությունից մինչեւ սննդին հասանելիությունը: Այսինքն հնարավոր չէ հասնել համընդհանուր բարեկեցության առանց պետական բյուջեի»,- ընդգծեց նա: