Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրությունը

«Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն է ներկայացրել թիվ 31 ՏԸՀ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

«Այս պահից Գյումրին քաղաքապետ չունի: 14 մանդատ վայր դնելու արձանագրությունը ստացել ենք, քաղաքապետն էլ ներառյալ: Ուրբաթ օրը նիստ կանենք, իրենց ցուցակում մնացած ավագանու մեկ թեկնածուհին մանդատը կտանք, մյուսները կմնան թափուր»,- ասաց Ղազարյանը:

«Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս էին եկել տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, դաշինքի ցուցակում գտնվող ավագանու աբդամի թեկնածուներ Հովսեփ Մարտիրոսյանը, Մենուա Մկրտչյանը, Հասմիկ Սամսոնյանը, Հովիկ Հակոբյանը:

Եվս մեկ թեկնածու է մնացել դաշինքի ցուցակում, ով ավագանու անդամ չէ, և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետ վերադարձել աշխատանքի:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031