Ռազմական էսկալացիայի վտանգ չկա․ ԶՈՒ ԳՇ պետ

Ներկա դրությամբ այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Ներկա դրությամբ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ COP29-ից հետո կարող է ռազմական էսկալացիա լինել, Ասրյանն արձագանքեց.

«Դուք առաջիկա ասելով ինչ եք հասկանում: COP29-ից հետո կարող է լինել մեկ ամսի, երկու ամսի, 6-7 ամիս: Ողջամիտ ժամկետում ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ: Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է 1-2 ամիս, այլ դիտրկում է ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել 6 ամիսը, մեկ տարին»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930