Արփինե Սարգսյանը չի մեկնաբանում այն տեղեկությունները, թե ինքն է արդարադատության նախարարի հավանական թեկնածուն

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ինքն է արդարադատության նախարարի հավանական թեկնածուն։

«Ես այդ թեմայով որևէ մեկնաբանություն չեմ պատրաստվում տալ, որովհետև ես այստեղ եմ որպես ՆԳ նախարարի տեղակալ։ Այս հարցի մասով այս պահին այսքանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արփինե Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։ Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930