ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար այս պահի դրությամբ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 5600 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611-ին: 

Այս մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հաշվառման գործընթացին՝ Սարգսյանը հայտնեց, որ ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ են ստացել 113 հազար 635 անձ, հաշվառվել է 99 հազար 91 անձ: «Քաղաքացիության համար այս պահի դրությամբ դիմել է շուրջ 5600 անձ, որոնցից այս պահի դրությամբ քաղաքացիություն է շնորհվել 3611-ին»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ թիվն աճի միտում ունի՝ հաշվի առնելով կառավարության կողմից վարվող քաղաքականությունը:

Սարգսյանը նաև հայտնեց, որ 2024 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14 հազար 876 անձի, նվազումը 7.1 տոկոս է: Կազմվել է քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ 2859 գործ, աճը 4.9 տոկոս է»,–ասաց փոխնախարարը: 

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

- Այս թեմայով -