Մոսկվան չի միջամտում Վրաստանի ներքին գործերին և մտադիր չէ միջամտել. Պեսկովը՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նշել է, որ կարևոր է, որ երրորդ երկրները չմիջամտեն դրանց արդյունքներին, քանի որ դա վրաց ժողովրդի ընտրությունն է։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված էր անվանել եւ կոչ էր արել երկուշաբթի օրը Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցեր կազմակերպել։

«Մոսկվան չի միջամտում Վրաստանի ներքին գործերին և մտադիր չէ միջամտել: Բայց կարևոր է, որ մյուս երկրները չմիջամտեն Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, սա վրաց ժողովրդի ընտրությունն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում է Վրաստանի խորհրդարանական ընտրությունները:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930